-
07.11.2019|
17:51
Նոյեմբերի 9-ին երևանյան ունկնդիրը կվայելի աշխարհի լավագույն ալտահարներից մեկի՝ Յուրի Բաշմետի կատարումները։ Այդ հնարավորությունը երաժշտասերներին ընձեռել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը‚ որի շրջանակներում Հայաստան են հրավիրվել մեր ժամանակների լավագույն կոմպոզիտորները և մենակատարները։
-
07.11.2019|
14:12
«Ժամանակը» գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ հաջորդ տարվա աշնանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան պետական այցի ժամանակ կնքվելու է պայմանագիր ոչ միայն ռուսական 102-րդ ռազմաբազայի հզորացման վերաբերյալ, այլ նաեւ ռազմաբազայի Հայաստանում գտնվելու ժամկետը երկարաձգվելու է եւս 10 տարով:
-
07.11.2019|
14:11
Լորդ Արա Դարզին հոդված է հրապարակել բրիտանական հեղինակավոր The Guardian-ում՝ կոչ անելով Միացյալ Թագավորությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
-
07.11.2019|
14:10
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Հայտնաբերվել է անհերքելի ապացույց, որ իշխանության վերնախավում գործում են սատանիստական խմբակներ: Մանրամասները՝ ավելի ուշ»:
-
07.11.2019|
14:09
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2020-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուի հաղթանակի դեպքում ԱՄՆ-ին տնտեսական ընկճախտ է սպասվում։
-
07.11.2019|
14:08
153 երկրների 11 հազար գիտնականներ ստորագրել են փաստաթղթի տակ՝ համաձայն որի մարդկությանն աննկարագրելի տանջանքներ են սպասվում, եթե շտապ քայլեր չձեռնարկվեն՝ ածխաթթու գազի արտանետումները կրճատելու համար: Հետազոտությունը տպագրվել է BioScience գիտական ամսագրում:
-
07.11.2019|
14:07
Ավարտվեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրը: A խմբում կայացան «Ռեալ»-«Գալաթասարայ» և «Պարի Սեն Ժերմեն»-«Բրյուգե» հանդիպումները։
-
07.11.2019|
14:06
Մեծ Բրիտանիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը համաձայնության է հասել Ուելսի կուսակցության և «Կանաչների» կուսակցության հետ արտահերթ խորհրդարանական ընտրություններում Brexit-ը կանգնեցնելու նպատակով՝ հայտնել է Press Association գործակալությունը՝ վկայակոչելով լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Ջո Սիունսոնի հայտարարությունը:
-
07.11.2019|
14:06
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են։ Այնտեղ են ՀՅԴ երիտասարդները՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։ Նրանք պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
-
07.11.2019|
14:05
Ինձ համար Վենետիկի հանձնաժողովի հայտարարության մեջ մեկ ձևակերպում կար անհանգստացնող, որ Հայաստանում անհրաժեշտ է վերագործարկել Սահմանադրությունը՝ «Արմնյուզ» ՀԸ «Հայելու առաջ» հաղորդմանը ասել է նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: